Ռուսաստանցի ընդդիմադիր Լյուբով Սոբոլի ազատությունը սահմանափակվել է

Մոսկվայի Պրեոբրաժենսկի շրջանի դատարանը Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրանի իրավաբան Լյուբով Սոկոլին մեղավոր է ճանաչել «այս տարվա հունվարին ապօրինի հավաքի ընթացքում սանիտարական նորմերը խախտելու համար» և կայացրել է նրա ազատությունը մեկ և կես տարով սահմանափակելու վճիռ:

Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի հիմնադրած Կոռուպցիայի դեմ հիմնադրամը Ռուսաստանում ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»:

Դատարանի վճռով Սոբոլի որտքին ամրացրել են հատուկ հսկողության սարք, որը թույլ կտա հետևել նրա տեղաշարժին: Դատախազը դատարանին խնդրել է Սոբոլին դատապարտել երկու տարվա ազատազրկման:

Սոբոլը չի ընդունում մեղադրանքը: Նրա փաստաբանը ներկայացրել է լեզվաբանական փորձաքննության աեզրակացույունը, որի համաձայն, Սոբոլը սոցիալական ցանցում տեղադրած գրառումներով սանիտարական նորմերը խախտելու կոչեր չի արել:

Ըստ մեղադրող կողմի, հոդորելով հանրությանը մասնակցել ապօրինի հավաքին, Սոբոլը մարդկանց ենթարկել է կորոնավիրուսով վարակվելու վտանգի:

«Աատության սահմանափակումը հսկվելու է ոտքիս ամրացված հատուկ սարքով, եթե ես խախտեմ պահանջները, դատարանը կարող է խստացնել պատիժը», ասել է Սոբոլը:

Այսօր դատական կարգադրիչները նրան հեռացրել են դահլիճից, քանի որ նա սկսել է հեռախոսով տեսագրել նկարահանել դատավարությունը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button