Արցախում երեկ կատարվել է 56 թեստավորում, գրանցվել է կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք

Loading...

Արցախում օգոստոսի 3-ին կատարվել է 56 թեստավորում, որի արդյունքում կորոնավիրուսային հիվանդության 4 նոր դեպք է գրանցվել, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 8 վարակակիր, իսկ թեթև ձևերը ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 10 հազար 476 քաղաքացու հետազոտություն, որից 971-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Ընդհանուր առմամբ, Արցախում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2 հազար 954 դեպք, կատարվել է 28 հազար 428 թեստավորում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button