Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանին բարեփոխումների իր ճանապարհին, նշել է կանցլեր Անգելա Մերկելը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղած շնորհավորական ուղերձում:
Հայաստանի վարչապետի աշխատակազմը տողոկացնում է, որ Մերկելը, շնորհավորելով Նիկոլ Փշինյանին վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ, նշել է. «Դուք ստանձնում եք Ձեր նոր մանդատը մեծ մարտահրավերների և անորոշության շրջանում։ COVID-19 համավարակը բոլորիցս պահանջում է աննախադեպ միջոցառումների իրականացում»։
«Գերմանիան պատրաստակամ է ուղեկցելու Հայաստանի Հանրապետությանը` որպես վստահելի գործընկերոջ, բարեփոխումների իր ճանապարհին։ Դաշնային կառավարությունը կշարունակի հավասարապես նաև ակտիվորեն աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ հանգուցալուծմանն ուղղված ջանքերին` ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում։
Մաղթում եմ Ձեզ երջանկությամբ ուղեկցվող նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու աշխատանքի իրականացման ընթացքում», – եզրափակել է Մերկելը։