Նյու Յորքում փակ տարածքներ մուտքը՝ այսուհետ միայն պատվաստման հավաստագրով

Նյու Յորքում փակ տարածքներ մտնելու համար այսուհետ պատվաստման հավաստագիր կպահանջվի․ մեգապոլիսը կդառնա ամերիկյան առաջին խոշոր քաղաքը, որտեղ կորոնավիրուսի դեմ չպատվաստված անձինք չեն կարող ընթրել ռեստորաններում, թատրոն կամ մարզասրահ գնալ։

«Անվտանգությունն ապահովելու միակ ձևը պատվաստումն է․ եթե պատվաստված ես, ուրեմն՝ բանալի ունես և կարող ես բացել դուռը», – երեկ հայտարարել է քաղաքապետ Բիլ դե Բլազիոն։

Նորամուծությունն ուժի մեջ կմտնի աստիճանաբար՝ առաջիկա շաբաթների ընթացքում։

Թեև Ամերիկան առաջատարներից մեկն է աշխարհում պատվաստումների թվով, սակայն վերջին շաբաթներին երկրում հիվանդացության դեպքերը կրկին սկսել են ավելանալ՝ ստիպելով իշխանություններին նոր սահմանափակումների գնալ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button