Freedom House-ը Հայաստանի իշխանությանը կոչ է անում դադարեցնել հետապնդումը եզդի ակտիվիստի նկատմամբ, չեղարկել ազատ խոսքը վտանգող օրինագծերը

Loading...

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը Հայաստանի իշխանություններին կոչ է անում դադարեցնել քրեական հետապնդումը եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի նկատմամբ և չեղարկել խոսքի իրավունքը լրջորեն վտանգող ու խախտող օրենսդրական նախագծերը:

Եզդի իրավապաշտպանի նկատմամբ հարուցված քրեական գործը, ինչպես նաև 7-րդ գումարման Ազգային ժողովի կողմից անձին և մասնավորապես հանրային անձին ծանր վիրավորանք հասցնելը քրեականացող օրինագծերի ընդունումը վկայում են, որ Հայաստանի՝ վերջին տարիներին ունեցած ձեռքբերումները ժողովրդավարության ու իրավունքի ոլորտներում վտանգված են, ընդգծում է կազմակերպությունը:

«Չարդարացված քաղաքական հետապնդումը եզդի իրավապաշտպանի նկատմամբ անհանգստացնող է ինչպես Հայաստանում էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ վերաբերմունքի, այնպես էլ քննադատությանը կառավարության հակազդեցության տեսանկյունից», — հայտարարել է Եվրոպայում ու Եվրասիայում Freedom House-ի ծրագրերի տնօրեն Մարկ Բերենթը՝ շարունակելով. — «Հատկապես կառավարական պաշտոնյաների նկատմամբ «ծանր վիրավորանքը» և քննադատության այլ ձևերը քրեականացնող օրենսդրության ընդունումը խեղդում է խոսքի ազատությունը և քաղաքական ընդդիմությունը»:

«Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին, Ազգային անվտանգության ծառայությանը և Գլխավոր դատախազությանը՝ հրաժարվել Սաշիկ Սուլթանյանի դեմ մեղադրանքներից և չեղարկել խոսքի ազատությունը խաթարող հակասահմանադրական օրենսդրությունը», — ասել է Բերենթը:

Հիշեցնենք՝ եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը մեղադրվում է հայ ու եզդի ժողովուրդների միջև ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար, հիմքը նրա հարցազրույցներից մեկն է:

Հայհոյանքը քրեականացնելու օրինագիծը 7-րդ գումարման Ազգային ժողովն ընդունեց անցած շաբաթ, դրանով անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ հայհոյելը կամ նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելը պատժվում է 100 հազարից մինչև 3 միլիոն դրամ տուգանքով կամ 1-3 ամիս ժամկետով կալանքով:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button