Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 280-ով, բուժվածներինը՝ 149-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 280-ով՝ հասնելով 230 հազար 993-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 149-ով և հասել 220 հազար 438-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 897 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 364 հազար 854-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 625-ի, ևս 1122 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 4 հազար 808 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button