Ֆրանսիայի նախագահը բացել է Լիբանանին օգնելու հարցով դոնորների համաժողովը

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն այսօր բացել է Լիբանանին օգնելու հարցով դոնորների համաժողովը, միաժամանակ քննադատել այդ երկրի քաղաքական վարչակազմին։

«Մենք չենք պատրաստվում առանց որևէ հսկողության գումարներ տրամադրել Լիբանանի քաղաքական համակարգին, քանի որ հենց նրանք են, որ այս ճգնաժամի առաջին օրից ու դրանից առաջ դեռ՝ ձախողվել են իրենց գործում», – հայտարարել է Մակրոնը։

Ակնկալվում է, որ համաժողովին կմասնակցեն 40 երկրների առաջնորդներ, այդ թվում՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։

Հանդիպումն անցնում է Բեյրութի պայթյուններից ուղիղ մեկ տարի անց, որոնց հետևանքով զոհվել էր 200-ից ավելի մարդ, հարյուրավորները վիրավորվել էին, 350 հազար մարդ՝ դարձել անօթևան։ Աղետը տեղի էր ունեցել նավահանգստում ամբարված 2650 տոննա դյուրավառ նյութի՝ ամոնիումի նիտրատի պատճառով։ Թեև Լիբանանի իշխանությունները տեղեկացվել էին հնարավոր վտանգների մասին, սակայն որևէ քայլ չէին ձեռնարկել դժբախտությունը կանխելու համար։ Մեղավորները պատասխանատվության չեն կանչվել մինչև այսօր։

Անցած տարի՝ աղետից անմիջապես հետո կազմակերպված դոնորների կոնֆերանսում հանգանակվել էր մոտ 280 միլիոն դոլար, այս տարի ակնկալվում է հավաքել մոտ 350 միլիոն դոլար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button