Գորիսի քաղաքապետը կշարունակի մնալ կալանքի տակ

Loading...

Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ Վերքաննիչ դատարանն այսօր մերժեց նրան կալանքից ազատելու միջնորդությունը։

«Դատարանը մերժեց մեր կողմից ներկայացրած բողոքները։ Ժպիտով ենք վերաբերվում այս իրողությանը, ինչո՞ւ, որովհետև մենք չենք պարտվել, պարտվել է դատավոր Մնացական Հարությունյանը, և մեկ անգամ ընդգծեմ՝ Առուշ Առուշանյանը գտնվելու է ազատության մեջ», — լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Առուշանյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը։

Նա տեղեկացրեց, որ որոշման դեմ վճռաբեկ բողոք կներկայացնեն։ «Վճռաբեկից ևս հույսեր չունենք, ուղղակի կսպառենք նաև Վճռաբեկ դատարան դիմելու ընթացակարգը, որից հետո, միանշանակ, դիմելու ենք Եվրոպական դատարան, որովհետև այս կալանավորման որոշումները որևէ աղերս չունեն իրավաբանության հետ»։

Երեկ էլ դատարանը մերժել էր Մեղրիի նախկին քաղաքապետ, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու միջնորդությունը։

Մխիթար Զաքարյանն ու Առուշ Առուշանյանը գրեթե մեկ ամիս է կալանքի տակ են։ Նրանք մեղադրվում են Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով։ Մասնավորապես, Մեղրիի նախկին քաղաքապետը՝ պաշտոնական լիազորությունների չարաշահման, պաշտոնական կեղծիքի համար։ Գորիսի քաղաքապետի դեմ յոթից ավելի քրեական գործեր կան՝ ապօրինի ձեռնարկատիրությունից մինչև ապօրինի հավաքների անցկացում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button