Իբրահիմ Ռաիսին ստանձնեց Իրանի նախագահի պաշտոնը

Թեհրանում քիչ առաջ ավարտվել է Իրանի նորընտիր նախագահ Իբրահիմ Ռաիսիի պաշտոնամուտի արարողությունը։

Իրանի խորհրդարանի՝ մեջլիսի լիագումար նիստի ընթացքում կայացած արարողությանը ներկա էին օրենսդիր և դատական իշխանության ղեկավարները, ինչպես նաև բանակային հրամանատարությունը։

Իբրահիմ Ռաիսիի երդման արարողությանը ներկա էին աշխարհի 73 պետություններ ներկայացնող ավելի քան 100 պաշտոնյաներ, այդ թվում՝ 10 պետության ղեկավար, խորհրդարանների 20 նախագահ, 11 արտգործնախարար։

Իրանի ութերորդ նախագահի երդմնակալության արարողությանը Հայաստանը ներկայացված էր վարչապետի մակարդակով։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button