Մեկնարկել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի համատեղ զորավարժությունները

Loading...

Աֆղանստանում ծավալվող ճգնաժամի ֆոնին Ռուսաստանը շարունակում է խորացնել ռազմական համագործակցությունը Կենտրոնական Ասիայի պետությունների հետ։ Այսօր Տաջիկստանի Խաթլոնի մարզում մեկնարկել են Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի եռակողմ զորավարժությունները, որոնց ավելի քան 2500 զինծառայող և 420 միավոր զրահատեխնիկա է մասնակցում։

Տաջիկստանում ընթացող զորախաղերին զուգահեռ հարևան Ուզբեկստանում՝ Աֆղանստանի հետ սահմանի անմիջական հարևանությամբ գտնվող «Թերմեզ» զորավարժարանում մեկնարկել են համատեղ ռուս-ուզբեկական զորավարժությունները։ Դրանց մասնակցում են երկու երկրները ներկայացնող 1500 զինվորականներ՝ հիմնականում հատուկ նշանակության ստորաբաժանումներից։ Ռուսաստանի պաշտպանության նախարարության տեղեկություններով՝ զորավարժությունների առաջին օրը դրանց մասնակիցները կենտրոնացել են պայմանական հակառակորդի թիկունքում իրականացվող դեսանտային գործողությունների վրա։

«Զորավարժություններն ընթանում են հարևան Աֆղանստանում իրադրության ապակայունացման ֆոնին։ Զորախաղերի նպատակը հնարավոր սպառնալիքների չեզոքացումն ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված պրակտիկ համագործակցության խորացումն է», — նշված է Ռուսաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունում։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button