Ադրբեջանի ՊՆ․ «Հայկական ուժերը նախօրեին գնդակոծել են ադրբեջանական դիրքերը չորս տարբեր ուղղություններով»

«Հայկական կողմը գնդակոծել է ադրբեջանական դիրքերը սահմանի մի քանի ուղղություններով», – հայտարարում է Ադրբեջանի Պաշտպանության նախարարությունը։

Երկրի ռազմական գերատեսչության պնդմամբ` օգոստոսի 4-ի կեսօրից մինչ կեսգիշեր հայկական ուժերը գնդակոծել են Նախիջևանի Ինքնավար հանրապետության Սադարակի շրջանի Հեյդարաբադ ավանի մերձակայքում գտնվող դիրքերը։

Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, հայկական ուժերը գնդակոծել են Գետաբեկի շրջանի Նովոիվանովկա և Գալաքենդ, Քելբաջարի շրջանի Իստիսու և Յելիջա, Դաշքեսանի Թազաքենդ գյուղերի մերձակայքում տեղակայված ստորաբաժանումների մարտական դիրքերը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button