ԱՄՆ-ը Լիբանանին 100 միլիոն դոլարի օգնություն կտրամադրի

Վաշինգտոնը 100 միլիոն դոլար կտրամադրի Լիբանանի կառավարությանը՝ երկրում առկա տնտեսական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։ Այս մասին չորեքշաբթի երեկոյան՝ Լիբանանի ֆինանսական դոնորների հեռավար համաժողովի ընթացքում հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը։

«Այսօր ես հայտարարում եմ [Լիբանանին հատկացվող] մարդասիրական օգնության նոր չափաբաժնի մասին, որ կկազմի շուրջ 100 միլիոն դոլար։ Այս գումարը հատկացվելու է ի հավելումն այն 560 միլիոն դոլարի օժանդակությանը, որ մեր երկիրը հատկացրել է Լիբանանին վերջին երկու տարիների ընթացքում։ Ես կոչ եմ անում մյուս մայրաքաղաքներում գտնվող մեր գործընկերներին միանալ մեզ՝ ավելացնելով Լիբանանի ժողովրդին հատկացվող օգնության չափը։ Դրա հետ մեկտեղ, պետք է ըմբռնել, որ որևէ օգնություն բավարար չի լինի, քանի դեռ Լիբանանի ղեկավարները իրենք ձեռնամուխ չեն եղել երկրի տնտեսությունը բարեփոխելու և կոռուպցիայի դեմ պայքարի դժվարին գործին», – հայտարարում էր Բայդենը։

Լիբանանի դոնորների կոնֆերանսը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանjուել Մակրոնի նախաձեռնությամբ՝ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած և ավելի քան 200 մարդու կյանք խլած պայթյունի առաջին տարելիցի օրը։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button