Էրդողանը թուրքական ընդդիմությանը մեղադրում է քարոզչական ահաբեկչության մեջ

Թուրքիայի նախագահը երկրի ընդդիմությանը մեղադրել է քարոզչական ահաբեկչության մեջ՝ անտառային հրդեհների ֆոնին հնչող քննադատության համար։ Այս մասին Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է երեկ երեկոյան հեռարձակված հեռուստատեսային հարցազրույցում։

«Կանադայում և Ամերիկայում ևս անտառային հրդեհներ լինում են, սակայն ընդդիմությունն այդ աղետների ժամանակ կառավարության կողքին է», – հայտարարում էր Էրդողանը։

Վերջին օրերին թուրքական ընդդիմությունը խստորեն քննադատում է երկրի իշխանություններին անտառային հրդեհների դեմ պայքարի անարդյունավետության ինչպես նաև դրա ընթացքում երկրի ռեսուրսները չօգտագործելու և օտար պետությունների օժանդակությանը դիմելու համար։

Ընդդիմությունը, մասնավորաբար, պարզել է, որ «Թուրքիայի ավիացիոն ընկերակցության» տրամադրության տակ գտնվող հրշեջ օդանավերը չեն մասնակցում հրդեհների դեմ պայքարին։ Փոխարենը Էրդողանի կառավարությունը հրշեջ օդանավեր է ներգրավել Ռուսաստանից, Ադրբեջանից, Ուկրաինայից և ԵՄ երկրներից։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button