Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ

Ձայների 49 կողմ, 49 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը երկրորդ անգամ չընտրվեց ԱԺ փոխնախագահ։

107-ից պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 103-ը, 5 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց՝ թեկնածուն չի ընտրվել։ Տեխնիկական խնդիրների պատճառով 20 րոպե ընդմիջում հայտարարվեց։

Նախորդ քվեարկությանը Սաղաթելյանին մեկ ձայն էր պակասում Ազգային ժողովի փոխխոսնակ ընտրվելու համար։ «Հայաստան» դաշինքն էլ հայտարարեց, որ կողմնակից է իր նախկին առաջադրմանը և կրկին ներկայացրեց Սաղաթելյանի թեկնածությունը։

ԱԺ նախագահի տեղակալներն ընտրվում են գաղտնի քվեարկությամբ` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button