Պաշտպանության նախարարը հանձնարարել է բացառել հակառակորդի առաջխաղացման ցանկացած փորձ

ՊՆ վարչական համալիրում այսօր կայացել է պաշտպանության նախարարին կից կոլեգիայի նիստ:

Հայաստանի ռազմական գերատեսչությունը հայտնում է, որ նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը, հակառակորդի կողմից իրականացվող սադրանքներին և դրանց հակազդելու քայլերին։ Պաշտպանության նախարարը «խիստ հանձնարարական է տվել բացառել հակառակորդի առաջխաղացման կամ դիրքային բարելավման ցանկացած փորձ»։

Կոլեգիայի նիստին քննարկվել է նաև ձմռան հետ կապված նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

«Պաշտպանական գերատեսչության ղեկավարը նիստի մասնակիցներից պահանջել է գործադրել առավելագույն ջանք՝ զինված ուժերի բարեփոխումները հնարավորինս արագ և արդյունավետ կյանքի կոչելու համար», – ասված է հաղորդագրությունում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button