Վրաստանում մեկ օրում պատվաստվածների թիվն առաջին անգամ գերազանցել է 20 հազարը

«Մեկ օրում պատվաստվածների թիվը Վրաստանում առաջին անգամ գերազանցել է 20 հազարի ցուցանիշը», – այս մասին հայտարարել է այդ երկրի Առողջապահության նախարարությանը կից գործող Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնը։

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ երկրում պատվաստվածների թիվը գերազանցում է կես միլիոնը։ Առաջին դեղաչափ ստացել է 386 հազար մարդ։
«Ամբողջությամբ պատվաստվել է բնակչության 4,7 տոկոսը կամ 178 հազար մարդ», – հաղորդում է Վրաստանի Առողջապահության նախարարությունը։

Վրաստանում չորս տեսակի պատվաստանյութեր են կիրառվում։

Pfizer-ով զանգվածային պատվաստումները մեկնարկել են հուլիսի 26-ին։ Բացի այդ երկրում կիրառվում են բրիտանա-շվեդական AstraZeneka և չինական արտադրության Sinopharm և Sinovac տեսակի պատվաստանյութեր։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button