Տավուշի Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ. ՊՆ

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքի տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, հայտնում է Հայաստանի Պաշտպանության նախարարությունը՝ արձագանքելով լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկություններին:

«Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով», – ասված է ՊՆ հաղորդագրությում։

Հայաստանի ռազմական գերատեսչությունը տեղեկացնում է, որ տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button