Ձայների 53 կողմ, 50 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ «Հայաստան» խմբակցության ԱԺ փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ փոխնախագահ։
107-ից պատգամավորից քվեարկությանը մասնակցել է 104-ը, մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց․ – «Այսպիսով ՝Իշխան Սաղաթելյանը չի ընտրվել և Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի 137-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն, եթե Ազգային ժողովի նախագահի տեղակալը չի ընտրվում, ապա սույն հոդվածով սահմանված կարգով անցկացվում է ԱԺ նախագահի տեղակալի նոր ընտրություն և ԱԺ նախագահի տեղեկալի պաշտոնում ընդդիմադիր խմբակցության թեկնածու առաջադրելու համար ձայնը տրվում է խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին»։
Օհանյանն էլ հայտարարեց, որ խմբակցությունը կրկին առաջադրում է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։ «