Ավարտվել է Հայկական ԱԷԿ-ի ռեակտորի թրծաթողումը․ «Ռոսատոմ»

Loading...

Հայկական ԱԷԿ-ում ավարտվել են 2-րդ էներգաբլոկի ВВЭР-440 ռեակտորի իրանի վերականգնողական թրծաթողման աշխատանքները։

Այդ աշխատանքներն իրականացվում են կայանի շահագործման ժամկետը մինչև 2026թ․ երկարացման նպատակով, ասված է «Ռոսատոմ» պետկորպորացիայի հայտարարությունում։

«Ռոսատոմ» թրծաթողման աշխատանքներից մանրամասներ է ներկայացրել՝ նշելով, որ «այն անցնում էր ատոմակայանի ռեակտորային դահլիճում՝ ռեակտորի մնում էր իր հաստիքային տեղում։ Թրծաթողման կայանքը մատակարարվել է ԱԷԿ ապամոնտաժված վիճակում, այնուհետև երկհարկանի շենքի բարձրությամբ այդ կայանքը հավաքվել և տեղադրվել է ռեակտորի իրանում։ Մետաղը դանդաղ տաթացրել է մինչև 475 աստիճան, պահպանել այդ ջերմաստիճանը 150 ժամվա ընթացքում և նույնքան դանդաղ հովացրել։ Ռեակտորի իրանը՝ միջուկային կայանի հիմնական չփոխարինվող մաս է։ Թրծաթողումը թույլ կտա ռեակտորի մետաղական ծածկույթի տեխնիկական բնութագրերը 80-85 տոկոսով վերադարձնել ելակետային վիճակին, ասված է հաղորդագրությունում»։

Կայանի երկարաձգման նախագծի առանցքային աշխատանքներն անցել են գերազանց, նշել է ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը։

Թրծաթողման աշխատանքներն անցկացրել են հայ մասնագետներ՝ ռուսաստանյան մի շարք ընկերությունների և կազմակերպությունների հետ համատեղ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button