Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 303-ով, բուժվածներինը՝ 208-ով, գրանցվել է մահվան ևս 4 դեպք

Loading...

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 303-ով՝ հասնելով 231 հազար 625-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 4 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 208-ով և հասել 220 հազար 825-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 492 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 378 հազար 897-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 636-ի, ևս 1124 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 40 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button