Նախագահ Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Վրաստանի​ դեսպանի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Հայաստանում Վրաստանի դեսպան​ Գեորգի​ Սագանելիձեին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ:

Ըստ նախագահի գրասենյակի՝ Արմեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան:

Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը​ հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Սագանելիձեին նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում Հայաստանից ​և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button