Երևանում, Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարները

Հետպատերազմյան իրավիճակում միանշանակ հաջողվել է Հայաստանի կառավարության հատկացրած ռեսուրսների հաշվին Արցախում պահպանել կայուն սոցիալական վիճակ, այսօր ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ Երևանում Հայաստանի ու Արցախի կառավարությունների անդամների մասնակցությամբ տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ։

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահի գլխավորությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:

«Իհարկե, խնդիրներ մինչ այսօր կան՝ կապված բնակարանային ապահովության հետ, բայց սոցիալական վճարները թույլ են տվել լուծում տալ մի շարք խնդիրների, որոնք ակնառու են, զուգահեռ մենք որոշակի տնտեսական ծրագրեր ենք կարողացել իրականացնել, բայց այն, որ տնտեսությունը շատ ավելի մեծ ռեսուրսների ներարկման կարիք ունի՝ պետք է գիտակցենք: Բոլոր ուղղություններով՝ գյուղատնտեսություն, էներգետիկա, այն ավանդական ճյուղերը, որոնց շնորհիվ Արցախի տնտեսությունը զարգանում էր, մեծ կորուստներ են ունեցել», – ընդգծել է Արցախի նախագահը:

Արայիկ Հարությունյանի խոսքով՝ 2021-ի Արցախի պետական բյուջեի նախագծով սեփական մուտքերը պլանավորվել է 16-17 մլրդ դրամ, բայց մանշանակ անցնելու է 30 մլրդ դրամի ցուցանիշը:

«Ամենախոշոր հարկատուն և գործատուն՝ «Բեյզ մեթալսը»՝ Կաշենի պղնձի հանքը, արդեն աշխատում է 15-20 տոկոսով, և եթե մեզ հաջողվի նախանշած էներգետիկ ու ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ծրագրերն իրականացնել, արդեն հաջորղ տարվա մարտ-ապրիլ ամիսներից այն կաշխատի իր հնարավորությունների 80-90 տոկոսով, ինչը լրացուցիչ 20-25 մլրդ դրամի մուտքեր կապահովի Արցախի պետական բյուջե», – ասել է Արցախի նախագահը։

Նա շեշտել է՝ սկսել են ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման ծրագրերը, երևի 3 ամսում կավարտեն, իսկ էներգետիկ առումով շատ ավելի երկար ժամանակ է պետք:

Զուգահեռաբար, ըստ Հարությունյանի, Չարեքթար-Գետավան հատվածում սկսվել են17 մեգավատ հզորությամբ մեկ հիդրոէլեկտրակայանի շինարարության աշխատանքները:

«Առաջին փուլում տարբեր աղբյուրներից ռեսուրսներ ենք ներգրավելու, լինելու է բաց բաժնետիրական ընկերություն, ինչը թույլ է տալու ներդրողներից ներգրավել ռեսուրսներ։ Մենք ունենք նման փորձ «Արցախ հէկ»-ի հետ և խնդիր ենք դրել 2022-2023 թվականների ձմռանն այդ հզորությունը շահագործել: Իսկ նոր ճանապարհի վրա արդեն պլանավորում ենք կառուցել ավելի հզոր բարձրավոլտ հիդրոէլեկտրակայան, որն այդ հնարավորությունը տալու է: Երկրորդ մեր կարևոր ծրագիրն առնչվում է Սարսանգ-Մատաղիս հատվածում մինչև 25 մեգավատ հզորությամբ հիդրոէլեկտրակայանի կառուցմանը։ Այդ պարագայում արդեն մենք դառնալու ենք ինքնաբավ»,- ասել է երկրի ղեկավարը:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ 44-օրյա պատերազմին հաջորդած շրջանում օրակարգն էականորեն փոխվել է, և առաջնային խնդիրներից մեկը Արցախում բնականոն կյանքի վերականգնումն է:

«Դեռևս շատ մեծ աշխատանք կա անելու: Զուտ աջակցության ծրագրերը պետք է վերափոխել զարգացման ծրագրերի, որպեսզի Արցախի բնականոն կյանքի վերականգնումը վերաձևակերպենք և Արցախի տնտեսության բնականոն զարգացման հունը վերականգնենք: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն կոնկրետ անելիքներ ենք նշմարում: Այստեղ, իհարկե, շատ կարևոր է, որպեսզի գտնենք Արցախում բանկային գործիքները գործարկելու ուղիները, որոնք պիտի աջակցեն տնտեսության զարգացմանը, ներդրումների միջավայր ձևավորելուն»,- ասել է Հայաստանի վարչապետը:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button