«Հաջողություն եմ մաղթում երկրի կառավարման գործում»․ նոր ձևավորված կառավարությունն առաջին նիստն է անցկացնում

Այսօր տեղի է ունենում նոր ձևավորված կառավարության առաջին նիստը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաջողություն մաղթեց`երկրի կառավարման գործում՝ նշելով` կառավարությունն ըստ էության ձևավորված է, նշանակված չէ միայն արտգործնախարարը։

«Առաջիկայում մենք պիտի զբաղվենք կառավարության ծրագրի և ծրագրի իրականացման միջոցառումների գործողությունների ցանկը հաստատելու գործով։ Մեր ծրագիրը պիտի հենված լինի «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագրի՝ մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա», – ասաց Փաշինյանը։

Վարչապետը նշեց, որ մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունեն կառավարության ծրագիրն Ազգային ժողով ներկայացնելու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button