Ամերիկացի ներդրող Մայքլ Քալվին Ռուսաստանում դատապարտվեց 5,5 տարվա պայմանական ազատազրկման

Մոսկվայի դատարանը 5,5 տարվա պայմանական ազատազրկման դատապարտեց ամերիկացի ներդրող Մայքլ Քալվիին։

Դատավճիռը երկու օր ընթերցվում էր, պատժաչափը հայտնի դարձավ երեկ ուշ երեկոյան։ Դատարանը նաև 5 տարի ժամկետով փորձաշրջան է սահմանել, ինչը նշանակում է, որ առանց իշխանությունների թույլտվության նա չի կարող դուրս գալ Ռուսաստանից և պարբերաբար պետք է ներկայանա իրավապահներին։

1994 թվակաին Մոսկայում “Baring Vostok” ընկերության հիմնադիր Մայքլ Քալվին մեղադրվում է «Վոստոչնի» բանկի միջոցները մսխելու մեջ։ Նա մեղադրանքը չի ընդունում։

Քալվին դատավճիռը վիրավորական է համարել: «Նմանատիպ գործերի ֆոնին պայմանական ազատազրկում ստանալը համարյա հաղթանակ է, բայց, մյուս կողմից, դատապարտվել չկատարած հանցագործության համար՝ պարզապես վրդովեցուցիչ է», – ասել է ամերիկացի գործարարը ռուսական դատարանի վճռի հրապարակումից հետո։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button