Աֆղանստանում հուղարկավորվեց թալիբների կողմից սպանված պաշտոնյան

Աֆղանստանի կառավարության պաշտոնյաներն այսօր մասնակցել են կառավարության մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավար Դավա Խան Մենապալի հուղարկավորությանը։ Նա նախօրեին սպանվել է թալիբ զինյալների հարձակման հետևանքով։

«Թալիբան» շարժման մամուլի խոսնակը հայտարարել է, թե Մենապալը պատժվել է իր գործողությունների համար։ Մոջահեդները հատուկ գործողություն են իրականացրել՝ սպանելով նրան։

Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին խոստացել է հայտնաբերել և պատժել Մենապալին սպանողներին։

«Բոլորը թող իմանան, որ մենք սարի պես կանգնած ենք։ Թշնամու կողերը կջարդվեն, որովհետև նրանք չարությունից բացի ոչինչ չունեն։ Մենք կպաշտպանենք Աֆղանստանի մարդկային դեմքը, կյանքն ու պատիվը, և դա մեր կամքն է», — հայտարարել է Ղանին։

Աֆղանստանում ամերիկացի բարձրաստիճան դիվանագետը դատապարտել է Դավա Խան Մենապալի վրա թալիբների հարձակումը՝ այն գնահատելով նաև որպես հարձակում մարդու իրավունքների և ազատ խոսքի դեմ։

Անցած տարիների ընացքում «Թալիբան» շարժման զինյալները տասնյակ ակտիվիստների, լրագրողների, դատավորների, պաշտոնյաների են սպանել, որոնք կողմ էին Աֆղանստանում լիբերալ մահմեդական կարգերի հաստատմանը։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button