Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Չինաստանի, Իտալիայի և Լիտվայի վարչապետները

Loading...

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանը:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ուղերձում մասնավորապես ասված է.

«Վերջին տարիներին չին-հայկական հարաբերությունները կայուն ու առողջ զարգանում են, ձեռք են բերվել զգալի արդյունքներ բազմակողմանի ոլորտներում:

Չինական կողմը պատրաստ է ամրապնդել զարգացման ռազմավարությունների համակցումը և խորացնել փոխշահավետ համագործակցությունը հայկական կողմի հետ, որպեսզի շարունակաբար աճի Չինաստանի և Հայաստանի միջև բարեկամական հարաբերությունների բովանդակությունը` ի շահ երկու երկրների և ժողովուրդների:

Մաղթում եմ Հայաստանին բարգավաճում և հզորացում, իսկ ժողովրդին` երջանկություն և բարեկեցություն»:

Իտալիայի նախարարների խորհրդի նախագահ Մարիո Դրագին, իր հերթին, Հայաստանի վարչապետին հղած շնորհավորական ուղերձում գրել է. — «Վստահ եմ, որ մենք կկարողանանք միասին աշխատել այն խորը բարեկամության հիման վրա, որը միավորում է Իտալիային և Հայաստանին՝ ամրապնդելու մեր երկկողմ հարաբերությունները յուրաքանչյուր ոլորտում և նպաստելու Ձեր երկրի և ամբողջ կովկասյան տարածաշրջանի համար խաղաղության, կայունության և զարգացման հեռանկարների խթանմանը: Նախագահ Սարգսյանի առաջիկա պետական այցը Իտալիա արժեքավոր հնարավորություն կհանդիսանա մեր հոյակապ գործընկերությունը նաև Հայաստանի և Եվրոպական միության միջև հարաբերությունների շրջանակներում խորացնելու համար»:

Նիկոլ Փաշինյանին շնորհավորել է Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն, ում ուղերձում մասնավորապես ասված է. — «Ընտրողների կողմից վերջին ընտրություններին Ձեզ տրված մանդատը ցույց տվեց հայ ժողովրդի զորավոր աջակցությունն այն բարեփոխումներին, որոնք ձեր երկիրը ձեռնարկել էր վերջին մի քանի տարիների ընթացքում: Չկա այլընտրանք ժողովրդավարական սկզբունքներին և բարեփոխումներին` բարգավաճ, ապահով և ժողովրդավար Հայաստան կառուցելու մղման մեջ: Թույլ տվեք վերահաստատել Լիտվայի՝ Հայաստանին այս ճանապարհին աջակցելու վճռականությունը: Լիտվան մշտապես ոգևորված է եղել Հայաստանի և մնացյալ Եվրոպայի միջև առավել ամուր կապերով: Այս տարի ուժի մեջ մտած Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կնքումը կարող է հայ հասարակությանը բերել ժողովրդավարության առավել բարձր չափանիշներ` առավել կանաչ միջավայր, ինչպես նաև բիզնեսի և կրթության ավելի լավ հնարավորություններ: Վստահ եմ, որ ձեր երկրի առաջընթացը, ինչպես նաև երկարաժամկետ նպատակները կհաստատվեն աշնանը կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում»:

«Վստահ եմ, որ գործընկերությունը, փոխվստահությունը և շահավետ համագործակցությունը Լիտվայի և Հայաստանի միջև կշարունակեն առաջ ընթանալ առավել բարեկամական ոգով: Հուսով եմ, որ մեր հարաբերությունները կարող են ավելի ամրապնդվել մոտ ապագայում՝ Լիտվա ձեր այցով», — նաև գրում է Սիմոնիտեն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button