Թուրքիայի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հերթական հեռախոսազրույցն է կայացել

Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Մևլութ Չավուշօղլուի միջև:

APA գործակալության փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակել Թուրքիայի անտառային հրդեհների առկա իրավիճակի և հրդեհաշիջման աշխատանքների շուրջ։

Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հրշեջների հերթական խումբ Թուրքիա ուղարկելու համար։

Բայրամովն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button