Վարչապետն առաջնահերթություն է համարում «մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը»

«Կարևորում և առաջնահերթություն ենք համարում մեզ համար տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը», – երեկ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Պիտի բոլոր քայլերը հետևողականորեն ձեռնարկենք, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունն սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղղություններով», – ասել է Փաշինյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին ներկայացնելով նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին՝ վարչապետը նաև ընդգծել է, որ «դա ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի օրակարգն է»:

Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանը, իր հերթին, մասնավորապես ասել է. – «Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունն ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք»:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button