«Հիասքանչ տեսարաններ, աստղազարդ գիշեր և հյուրընկալ մարդիկ. ահա թե ինչը գրավեց դեսպան Թրեյսիին այս շաբաթ իր արձակուրդն անցկացնել Սյունիքի մարզում», – ասված է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ, USAID) հայաստանյան գրասենյակի ֆեյսբուքյան էջում հրապարակված հաղորդագրությունում:
«Դեսպանը Սյունիքի լեռներում քայլարշավի մասնակցեց տեղացիների հետ, որոնք գիշերը խարույկի շուրջ տիկին Թրեյսիին պատմեցին Հայաստանի հարուստ պատմության և մշակույթի մասին:
Սյունիքը հիանալի վայր է հուշեր հավաքելու և ընտանիքի ու ընկերների հետ արժեքավոր ժամանակ անցկացնելու համար։ Որքան շատ եք այցելում Սյունիք, այնքան ավելի շատ բան եք բացահայտում այս հրաշալի մարզի և տեղացիների մասին», – նշված է հաղորդագրությունում:
Հիշեցնենք՝ Միացյալ Նահանգների դեսպանը Սյունիք էր այցելել նաև այս տարվա ապրիլին։