Այսօր հեռախոսազրույց է կայացել Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովի ու Մևլութ Չավուշօղլուի միջև:
APA գործակալության փոխանցմամբ՝ նրանք մտքեր են փոխանակել Թուրքիայի անտառային հրդեհների առկա իրավիճակի և հրդեհաշիջման աշխատանքների շուրջ։
Չավուշօղլուն շնորհակալություն է հայտնել Ադրբեջանին հրշեջների հերթական խումբ Թուրքիա ուղարկելու համար։
Բայրամովն իր հերթին ասել է, որ Ադրբեջանը միշտ եղբայրական Թուրքիայի կողքին է և պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն։