Աֆղանստանում ծանր մարտեր են ընթանում Կունդուզի համար

Աֆղանստանում կառավարական զորքերի ու թալիբան զինյալների միջև ծանր մարտեր են ընթանում երկրի հյուսիսում գտնվող Կունդուզ քաղաքի համար։

Կունդուզի վրա թալիբների գրոհը սկսվել է նախօրեին։ Այսօրվա դրությամբ ստացվող տեղեկատվությունը հակասական է։ Թալիբները պնդում են, որ գրավել են քաղաքը: Տեղի քաղաքային խորհրդի պատգամավոր Ամրուդին Վալին «Ռոյթերս»-ին ասել է, որ թալիբները գրավել են պետական հաստատությունների շենքերը, նաև Կունդուզի բանտը, իսկ կառավարական զորքերը վերահսկում են օդանավակայանն ու իրենց ռազմակայանը, որտեղից դիմադրում են թալիբներին։

Աֆղանստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Կունդուզի ընկնելու մասին լուրերը՝ հայտարարելով, թե հատուկ ջոկատայինները սկսել են քաղաքը թալիբ զինյալներից մաքրելու գործողությունները։ Ըստ պաշտպանության նախարարության հաղորդագրության՝ կառավարական զորքերը հետ են գրավել Կունդուզի կենտրոնի ճանապարհային հանգույցը, ինչպես նաև թալիբներից մաքրել են պետական հեռուստաընկերության շենքը։

Աֆղանստանում թալիբները հարձակման են անցել անցած մայիսից, երբ ԱՄՆ-ն հայտնեց ամերիկյան և միջազգային ուժերը Աֆղանստանից դուրս բերելու մասին։ Թալիբները վերահսկողություն են սահմանել երկերի մի մասի նկատմամբ, բայց մինչև հիմա խոշոր քաղաք չեն գրավել։ Վերջին երկու օրերին նրանց հաջողվել է նահանգային երկու կենտրոն գրավել, բայց Ուզբեկստանի սահմանից ոչ հեռու գտնվող 375 հազար բնակչություն ունեցող Կունդուզը առանցքային նշանակություն ունի Աֆղանստանի հյուսիսային շրջանները վերահսկելու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button