Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 234-ով, բուժվածներինը՝ 173-ով, գրանցվել է մահվան ևս 9 դեպք

Loading...

Հայաստանում երեկ կատարվել է 6 հազար 748 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 234 նոր դեպք:

Առողջապահության նախարարությունը հայտնում է, որ առողջացածների թիվն ավելացել է 173-ով, գրանցվել է մահվան ևս 9 դեպք:

Այսպիսիով՝ օգոստոսի 8-ի, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 232 հազար 157 դեպք, որոնցից 221 հազար 216-ն` առողջացած, 4650-ը` մահվան ելքով: Ընդհանուր առմամբ, կատարվել է 1 միլիոն 392 հազար 50 թեստավորում:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 1127 է:

COVID-19-ից այս պահին փաստացի բուժում է ստանում 5164 պացիենտ:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button