Ղրղըզստանի նախկին նախագահ Ակաևը Մոսկվա է մեկնել Բիշքեկում հարցաքննվելուց հետո

Ղրղըզստանի նախկին նախագահ Ասկար Ակաևը այսօր Մոսկվա է մեկնել Բիշքեկում հարցաքննվելուց հետո։ Նրա օգնական Բոլոտ Ջանուզակովը «Ինտերֆաքս»-ին ասել է, որ Ակաևը վկայի կարգավիճակով հարցաքննվել է «Կումտոր» ոսկու հանքի գործով։ Նա նշել է, որ նախկին նախագահին որևէ մեղադրանք չի առաջադրվել և եթե հետաքննական մարմինը անհրաժեշտ համարի, նա կարող է հետ վերադառնալ։

«Կումտոր»-ի կոռուպցիոն գործով մի շարք նախկին ու ներկայիս բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է առաջադրված, ձերբակալվածների թվում է նաև նախկին նախագահ Սորոնբայ Ժենբեկովի եղբայրը՝ պատգամավոր Ասիլբեկ Ժենբեկովը։

Ասկար Ակաևը, իշխանափոխություից հետո՝ 2005-ին հեռացել էր Ղրղըզստանից։ Օգոստոսի 2-ին նա Բիշքեկ էր վերդարձել նշված գործով ցուցմունք տալու համար։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button