Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հյուրընկալել է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանին:
Համաձայն Հայաստանի ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդագկցության վարչության տարածած հաղորդագրության՝ Ալեն Սիմոնյանը նշել է, որ «հայկական զույգ պետությունների միջեւ միասնականությունը հիմնարար արժեք է, որի պահպանումը պետք է մշտապես տեղ գտնի պետական եւ հանրային ռազմավարական ծրագրերում»:
Սիմոնյանը նաև հույս է հայտնել, որ երկու խորհրդարանները կշարունակեն արդյունավետ համագործակցել, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, կվերանայվեն փոխգործակցության նախկին պայմանավորվածությունները:
Արթուր Թովմասյանն ի պատասխան շնորհավորեց Ալեն Սիմոնյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Թովմասյանը նշանակալի է համարել խորհրդարանական դիվանագիտության դերը Արցախի միջազգային ճանաչման գործընթացում: