Բողոքի ակցիա կառավարության շենքի մոտ․ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների հարազատները վարչապետի հետ հանդիպում են պահանջում

Ադրբեջանում պահվող և այնտեղ բանտարկության դատապարտված հայ ռազմագերիների հարազատներն այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանք պահանջում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպում՝ հայտարարելով, որ կմնան կառավարության շենքի մոտ այնքան ժամանակ, քանի դեռ այդ հանդիպումը տեղի չի ունեցել։

«Ակնկալում ենք հանդիպում մեր երկրի ղեկավարի հետ՝ մեր վարչապետի հետ՝ կապված մեր հերոսների հետվերադարձի հետ։ Մեր մարզի 62 տղաներից 38 դեռ գտնվում են Բաքվում՝ գերության մեջ։ Մեր անցած հանդիպումների արդյունքում ակնկալում էինք, որ լուծում կտրվեր և մեր հերոս տղաները տուն կգային, ցավոք ժամանակահատվածը շատ է երկարում, և մենք այսօր ցանկացանք պարոն վարչապետի հետ հանդիպում ունենալ, որպեսզի որոշ պարզաբանումներ իրենք մտցնեին էրեխեքի հետվերադարձի հետ, սա է մեր նպատակը։ Մեր հույսը, պահանջը մեր գործող իշխանությունն է, իրենք էլ խոստացել են, որ խնդրին լուծում կտան, ինչ-որ ժամանակ է պահանջվում, խնդիրը լուծելու համար, նույնիսկ ժամկետ է նշվել, բայց ժամկետը երկարում է, հույսը մարում է, մենք էլ՝ ծնողներս, հոգեպես շատ ծանր վիճակում ենք գտնվում, ընտանիքների վիճակն ահավոր է, լավ բանի չի տանում էս խնդիրը», — լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։

Մանրամասներն՝ ավելի ուշ

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button