Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով, բուժվածներինը՝ 191-ով, գրանցվել է մահվան ևս 3 դեպք

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 140-ով՝ հասնելով 232 հազար 297-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 3 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:

Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 191-ով և հասել 221 հազար 407-ի:

Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 4 հազար 458 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 396 հազար 508-ի:

Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 653-ի, ևս 1127 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:

Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 110 մարդ։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button