ԵՄ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի, երբ Բելառուսի իշխանությունները դադարեցնեն բոլոր բռնաճնշումները, ասել է Բորելը

Եվրամիությունը կոչ է արել Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ սկսել համապարփակ ազգային երկխոսություն և ազատ արձակել ավելի քան 600 քաղբանտարկյալների:

Եվրոպական դիվանագիտության ղեկավար ժոզեպ Բորելն իր հայտարարության մեջ ասել է. – «ԵՄ պատժամիջոցների չեղարկումը հնարավոր կլինի միայն այն ժամանակ, երբ Բելառուսի իշխանությունները լիովին հավատարիմ մնան ժողովրդավարության և օրենքի գերակայության սկզբունքներին, հարգեն մարդու իրավունքներն ու պարտավորությունները և դադարեցնեն բոլոր բռնաճնշումները»:

Բորելի խոսքով՝ «ընտրություններից հետո մեկ տարվա ընթացքում Լուկաշենկոն հաշվեհարդար տեսավ իր հակառակորդների հետ՝ հետևողականորեն խորացնելով բելառուս ժողովրդի միջև անջրպետը, և քաղաքացիական հասարակության պահանջը՝ ազատ ժողովրդավարական ընտրությունների վերաբերյալ մնում է անպատասխան»:

Մեկ տարի է անցել Բելառուսի նախագահ Ալքսանդր Լուկաշենկոյի վերընտրվելուց հետո: Ընդդիմությունն այդ ընտրությունների արդյուները կեղծված է համարում:

Եվրամիությունը սպառնում է նոր միջոցներ կիրառել՝ Բելառուսի ավտորիտար առաջնորդ Լուկաշենկոյի դեմ: «ԵՄ-ն պատրաստ է քննարկել հետագա միջոցառումները՝ հաշվի առնելով ռեժիմի կողմից միջազգային պարտավորությունների բացահայտ անտեսումը», – օգոստոսի 8 -ին ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձրագույն ներկայացուցիչը։

Տես նաև այստեղ

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button