Ադրբեջանը Արցախի Շոշ-Մխիթարաշեն հատվածում խախտել է հրադադարի ռեժիմը, հայկական կողմը կորուստներ չունի․ ՊԲ

Օգոստոսի 9-ին՝ ժամը 16:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում հակառակորդը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը հարավ-արևմտյան (Շոշ-Մխիթարաշեն) հատվածում, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը՝ նշելով, որ բացի հրաձգային զինատեսակներից ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ՀՀՆ-9 (հաստոցավոր հակատանկային նռնականետ)՝ հայկական դիրքերի ուղղությամբ արձակելով 3 արկ:

Ըստ ՊԲ-ի՝ հայկական կողմը կորուստներ չունի:

«Միջադեպի առնչությամբ համապատասխան տեղեկատվություն է տրամադրվել ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարությունը կոչ է անում ադրբեջանական կողմին հավատարիմ մնալ ձեռքբերված պայմանավորվածություններին և զերծ մնալ իրադրության հետագա լարման ուղղված քայլերից», — ասված է հաղորդագրությունում:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button