Ալիևն աշխատանքից ազատել է Նախիջևանի Սադարակի շրջանի ղեկավարին

Ադրեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնից ազատել է Նախիջևանի ինքնավար հանրապետության Սադարակի շրջանի ղեկավար Հաբիբ Իբրահիմովին։

Հրամանագիրը ստորագրվել է երեկ, պատճառների մասին պաշտոնապես որևէ բան չի հաղորդվում։

Իբրահիմովը Սադարակի շրջանը ղեկավարում էր 8 տարի՝ 2013 թվականի մարտի 4-ից։

Փոփոխությունը կատարվում է հայ-ադրբեջանական սահմանի Նախիջևանի հատվածում սրված իրադրության ֆոնին: Մի քանի շաբաթ է՝ հայկական ու ադրբեջանական ուժերի միջև այդ տեղանքում ակտիվ փոխհրաձգություններ են գրանցվում, հայկական կողմը պաշտոնապես հաղորդել է մեկ զոհի և մեկ վիրավորի, ադրբեջանականը՝ երկու վիրավորի մասին:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button