Արմեն Գրիգորյանը և Դավիթ Բաբայանը քննարկել են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին առնչվող հարցեր

Loading...

Այսօր հեռախոսազրույց են ունեցել Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը և Հայաստանի ԱԳ նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանը, հայտնում է Արցախի արտգործնախարարությունը։

Համաձայն հաղորդագրության, քննարկվել են Հայաստանի և Արցախի արտաքին քաղաքականությանը, «տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր»։ Երկուստեք կարևորվել է հիմնախնդրի համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։

«Բարձր է գնահատվել ռուսական խաղաղապահ առաքելության դերը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում։ Ընդգծվել է Հայաստան-Արցախ-Սփյուռք կապերի հետագա ամրապնդման և խորացման անհրաժեշտությունը», — նշված է հաղորդագրությունում։

Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև Արցախի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների միջև փոխգործակցության ընդլայնման հեռանկարներին։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։

Back to top button