Արշակ Կարապետյանը Սերգեյ Շոյգուի հրավերով մեկնել է Մոսկվա

Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Ըստ հաղորդագրության՝ Մոսկվայում նախատեսված է Հայաստանի պաշտպանական գերատեսչության ղեկավարի հանդիպումը ռուսաստանցի գործընկերոջ հետ, ինչպես նաև աշխատանքային մի շարք այլ հանդիպումներ:

Սա Կարապետյանի երկրորդ այցն է Մոսկվա Հայաստանի ռազմական գերատեսչությունը փաստացի գլխավորելուց հետո։ Նա Մոսկվայում էր նաև հուլիսի 27-ին, երբ կատարում էր Հայաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները։

Հիշեցնենք՝ աշխատանքային այցով Հայաստանում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը։ Երեկ Արշակ Կարապետյանը Զասի հետ հանդիպմանն ասել է, որ ՀԱՊԿ-ում որոշումների կայացման մեխանիզմները չեն համապատասխանում օպերատիվ իրադրության պահանջներին։

Խոսելով սահմաններին սետղծված իրավիճակից՝ Հայաստանի պաշտպանության նախարարը շեշտել է, որ Հայաստանը որևէ պարագայում, չի ուզում իրադրության լարում սահմաններին: «Միևնույն ժամանակ, մենք պատրաստ չենք համակերպվել գործողությունների հետ, որոնք կարող են հանգեցնել Հայաստանի պետական սահմանի խախտմանը: Մենք վճռականորեն պաշտպանելու ենք մեր տարածքները: Մենք, իհարկե, ձգտում ենք խաղաղ ճանապարհով լուծել այս խնդիրը՝ ի ցույց դնելով մեր խաղաղասիրությունը: Միևնույն ժանանակ, մեր համբերությունը նույնպես անսպառ չէ, և մեր սահմաններին ստեղծված իրադրության խաղաղ հանգուցալուծման բացակայության պարագայում մենք իրավունք ենք վերապահում խնդիրը լուծել ուժի կիրառմամբ», — մասնավորապես ասել է Կարապետյանը:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button