Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը մեկնել է Պակիստան՝ քննարկելու պաշտպանության ու անվտանգության, ինչպես նաև ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցությունը խորացնելու հարցը։
Ավանդաբար սերտ կապեր ունեցող երկրներն անցած ամիս նոր համաձայնագիր էին ստորագրել՝ պաշտպանության բնագավառում, հատկապես՝ զինուժի կատարելագործման ոլորտում փոխգործակցությունը մեծացնելու, ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարելու վերաբերյալ։
Պակիստանն ու Թուրքիան սերտորեն համագործակցում են նաև Ադրբեջանի հետ՝ երկու շաբաթ առաջ երեք երկրները Բաքվում հռչակագիր են ստորագրել տնտեսության, պաշտպանության ու այլ ոլորտներում կապերն ամրապնդելու վերաբերյալ։