Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը սպառնալիք են ՀԱՊԿ անդամ Հայաստանի անվտանգության համար. Զաս

Հայ-ադրբեջանական սահմանային միջադեպերը սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության կովկասյան տարածաշրջանի և կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար՝ այսօր Արարատի զորամաս կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը՝ խուսափելով, սակայն, հասցեական մեղադրել Ադրբեջանին Հայաստանի սահմանը խախտելու և տարածքը գնդակոծելու համար։

«Մենք կազմակերպված մշտադիտարկում ենք իրականացնում, այդ թվում՝ հայկական պետական կառույցների օգնությամբ: Իհարկե, մենք կարծում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցող այն միջադեպերը, որոնց մասին խոսում եք, սպառնալիք են ներկայացնում ՀԱՊԿ-ի պատասխանատվության կովկասյան տարածաշրջանի և, իհարկե, նաև կազմակերպության անդամ Հայաստանի անվտանգության համար: Եթե խոսենք խնդրի լուծման ուղիների մասին, ապա մենք կարծում ենք, որ այս իրավիճակի քաղաքական կարգավորման հնարավորությունները սպառված չեն, և իրականում դա ամենալավ տարբերակը կլիներ բոլորի համար»,- ըստ «Արմենպրես»-ի՝ ասել է Զասը, ով Հայաստանում անթաքույց հրապարակային քննադատության արժանացավ ՀԱՊԿ փաստացի անգործության պատճառով։

Է՛լ ավելի վաղ՝ այսօր առավոտյան Ստանիսլավ Զասը խուսափեց ըստ էության պատասխանել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված լարված իրավիճակի մասին «Ազատության» հարցին` շտապելով նստել ավտոմեքենան և հեռանալ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button