Մոսկովյան դատարանը մերժել է Ալեքսեյ Նավալնու հայցն ընդդեմ Դմիտրի Պեսկովի

Մոսկովյան դատարանը մերժել է ընդդիմադիր գործիչ, այժմ՝ կալանավորված Ալեքսեյ Նավալնու հայցն ընդդեմ նախագահ Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի։

Նավալնին վիճարկում էր Պեսկովի խոսքերը, թե ինքը, հնարավոր է՝ աշխատում է արևմտյան հատուկ ծառայությունների համար։ Դատարանը, սակայն, չի պատճառաբանել՝ ինչ հիմքով է նման որոշում կայացրել։

Ամիսներ առաջ, երբ Նավալնին քիմիական նյութով թունավորվելուց հետո մեկնել էր Գերմանիա՝ բուժման, Ռուսաստանի նախագահի խոսնակն ասել էր՝ «նրա հետ Կենտրոնական հետախուզական վարչության մասնագետներն են աշխատում», և այն ամենը, ինչ ասում է Նավալնին, թելադրվում է հենց ամերիկյան հատուկ ծառայությունների կողմից։

Այսօրվա նիստին Պեսկովը չի ներկայացել։

«Դատարանը մերժեց մեր դիմումը՝ առանց որևէ ապացույց ուսումնասիրելու», – Թվիթերում գրել է Նավալնու փաստաբան Վալերիա Արշինովան:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button