Չինաստանն ու Ռուսաստանը համատեղ զորավարժություններ են սկսել Չինաստանի հյուսիսում․ Արևմուտքի հետ տարաձայնությունների ֆոնին Պեկինն ու Մոսկվան խոստանում են սերտացնել համագործակցությունը՝ ահաբեկչության դեմ պայքարելու, միջազգային ու տարածաշրջանային անվտանգություն ապահովելու համար։
Վարժանքները կշարունակվեն հինգ օր, դրանց, ընդհանուր առմամբ, ներգրավված է տասը հազար զինվորական, ավելի քան 200 ռազմական ինքնաթիռ ու ծանր զրահատեխնիկա։ Կողմերը կփորձարկեն նաև նոր զինատեսակներ։
Ռուսաստանն ու Չինաստանը համատեղ վարժանքները սկսել են դեռ 2005-ից, սակայն, ըստ «Կոմերսանտ» պարբերականի, այս տարի առաջին անգամն է, որ ռուս զինվորները կկիրառեն չինական զենքեր։