Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր»

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հայտնում է «Արմենպրես»-ը:

Ըստ աղբյուրի՝ «ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հարգանքի տուրք է մատուցել «Եռաբլուր»-ում ամփոփված զինծառայողների հիշատակին»:

Զասը երեկ է երկօրյա աշխատանքային այցով ժամանել Երևան։ Նա հանդիպել է պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի, արտաքին գործերի նախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի, Անվտանգության խորհրդի գրասենյակի ղեկավար Հայկ Պետրոսյանի հետ։ Սպասվում է նրա հանդիպումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button