Ֆիզուլիի շրջանից տարհանվել է ևս 2 աճյուն, Հադրութում հայտնաբերվել են մասունքներ

Ֆիզուլիի և Հադրութի ուղղություններում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Ֆիզուլիից տարհանվել է ևս 2 աճյուն, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

«Մեկից ավելի աճյուններ (հիմնականում մասունքներ) հայտնաբերվել է Հադրութի շրջանից: Փրկարարներն այն տեղափոխել են դատաբժշկական բյուրո: Ամբողջական թիվը կհրապարակվի դատաբժշկական փորձաքննությունից հետո», — ասված է հաղորդագրությունում:

Զինադադարից հետո իրականացված որոնումների արդյունքում հայտնաբերվել և հաստատվել է 1634 աճյուն:

az24saat.org

Bənzər məqalələr

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Back to top button