Արայիկ Հարությունյանն ու Արամ Առաջինը հեռախոսազրույց են ունեցել, Հարությունյանը ներկայացրել է Արցախում տիրող իրավիճակը

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 10-ին հեռախոսազրույց է ունեցել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Առաջինի հետ:

Ըստ Արցախի նախագահի գրասենյակի՝ Հարությունյանը Վեհափառ Հայրապետին է ներկայացրել Արցախում տիրող իրավիճակը, իրականացվող վերականգնողական և շինարարական աշխատանքները, պատերազմի հետևանքով տեղահանված քաղաքացիների խնդիրները: Միաժամանակ նախագահը երախտագիտություն է հայտնել Արամ Առաջին կաթողիկոսին Արցախին մշտապես սատարելու համար:

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Արցախի ժողովրդին՝ վստահություն հայտնելով, որ միասնական ուժերով կհաջողվի հաղթահարել առկա մարտահրավերները և լուծել Արցախի առջև ծառացած խնդիրները:

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button