Աֆղանստանի հարցով ԱՄՆ բանագնացը Կատարում հանդիպում է «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ

Աֆղանստանի հարցով Ամերիկայի հատուկ բանագնաց Զալմայ Խալիլզադն այսօր մեկնել է Կատար՝ «Թալիբան» շարժման ներկայացուցիչների հետ հանդիպման։

Բանակցությունների հիմնական նպատակն է հորդորել զինյալներին դադարեցնել հարձակումները և բանակցություններ սկսել Աֆղանստանի կառավարության հետ՝ տարաձայնությունները խաղաղ ճանապարհով հարթելու համար։

Արդեն երրորդ ամիսն է՝ թալիբները լայնածավալ առաջխաղացման են գնում և իրենց վերահսկողության տակ առնում մի շարք բնակավայրեր, մինչ միջազգային ուժերը՝ ԱՄՆ առաջնորդությամբ, դուրս են գալիս Աֆղանստանից՝ 20 տարի շարունակված առաքելությունից հետո։

az24saat.org

Bənzər məqalələr

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Back to top button