Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 313-ով՝ հասնելով 232 հազար 610-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 5 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը:
Այսօր ժամը 11-ի սահմաններում կենտրոնի պաշտոնական կայքէջում հրապարակված տվյալների համաձայն՝ հիվանդությունից բուժվածների թիվն ավելացել է 183-ով և հասել 221 հազար 590-ի:
Ըստ նույն աղբյուրի, իրականացվել է 6 հազար 158 թեստավորում, ընդհանուր թիվը հասավ 1 միլիոն 402 հազար 666-ի:
Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ նախորդ օրն արձանագրվել է մահվան 1 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Կորոնավիրուսային հիվանդությունից մահացածների ընդհանուր թիվը հասավ 4 հազար 658-ի, ևս 1128 վարակակիր, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Այսպիսով, COVID-19-ից տվյալ պահին Հայաստանում բուժվում է 5 հազար 234 մարդ։